Զարիֆ. Ամերիկան չի կարող ապակայունացնել Պարսից ծոցը
https://parstoday.ir/hy/news/iran-i110725-Զարիֆ._Ամերիկան_չի_կարող_ապակայունացնել_Պարսից_ծոցը
Իրանի արտգործնախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է պահպանել Պարսից ծոցի անվտանգությունը, և ԱՄՆ-ն չի կարող անապահովություն ստեղծել տարածաշրջանում»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 22, 2019 13:04 Asia/Tehran
  • Զարիֆ. Ամերիկան չի կարող ապակայունացնել Պարսից ծոցը

Իրանի արտգործնախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է պահպանել Պարսից ծոցի անվտանգությունը, և ԱՄՆ-ն չի կարող անապահովություն ստեղծել տարածաշրջանում»:

Նորվեգիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած (NUPI) հանդիպման ժամանակ, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանը պատերազմ չի սկսի Պարսից ծոցում, բայց կպաշտպանի իրեն:

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են Իրանի ժողովրդի դեմ և դրանք բնութագրել է որպես ահաբեկչություն: Զարիֆը հստակեցրել է, որ երկրները չպետք է թույլ տան, որպեսզի ԱՄՆ-ը բռնություն գործադրի իրենց դեմ, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ենթարկվի բռնության:

Զարիֆն, ասել է, որ Իրանը 1500 մղոն ծովային սահման ունի Պարսից  Ծոցում հավելով, որ առանց Իրանի ներկայության հնարավոր չի լինի ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և ոչ ոք չի կարող անապահովություն ստեղծել այս տարածաշրջանում, իսկ Իրանը պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ` տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար: