Զարիֆ. Ամերիկան չի կարող ապակայունացնել Պարսից ծոցը
Իրանի արտգործնախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է պահպանել Պարսից ծոցի անվտանգությունը, և ԱՄՆ-ն չի կարող անապահովություն ստեղծել տարածաշրջանում»:
Նորվեգիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած (NUPI) հանդիպման ժամանակ, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանը պատերազմ չի սկսի Պարսից ծոցում, բայց կպաշտպանի իրեն:
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են Իրանի ժողովրդի դեմ և դրանք բնութագրել է որպես ահաբեկչություն: Զարիֆը հստակեցրել է, որ երկրները չպետք է թույլ տան, որպեսզի ԱՄՆ-ը բռնություն գործադրի իրենց դեմ, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ենթարկվի բռնության:
Զարիֆն, ասել է, որ Իրանը 1500 մղոն ծովային սահման ունի Պարսից Ծոցում հավելով, որ առանց Իրանի ներկայության հնարավոր չի լինի ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և ոչ ոք չի կարող անապահովություն ստեղծել այս տարածաշրջանում, իսկ Իրանը պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ` տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար: