Էրաղչի. Իրանն ԱՄՆ-ի հետ չի բանակցի
ԻԻՀ փոխնախագահը հատարարել է. «Իրանն ԱՄՆ-ին թույլ չի տա շահարկել Եվրոպայի հետ Թեհրանի բանակցությունները»:
Չորեքշաբթի օրը, Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Էրաղչին, անդրադառնալով մոտ ապագայում Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպման մասին տարածված լուրերին, նշել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ:
Նշելով, որ որևէ երկիր բանակցություն չի վարի ճնշման պայմաններում, Էրաղչին հավելել է. «Իրանի դիրքորոշումը պարզ է: Եթե ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները, հավանական է, որ բանակցությունները վերսկսվեն 5+1 ֆորմատով»:
Էրաղչին հավելել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն տեղի չի ունենալու: Նրա խոսքերով. «Նույնիսկ այն ժամանակ, երբ ֆրանսիան ԻԻՀ ԱԳ նախարարին հրավիրեց մասնակցելու Մեծ Յոթնյակի գագաթաժողովին, Իրանի պայմանն այն էր, որ ամերիկյան կողմի հետ որևէ հանդիպում կամ բանակցություն տեղի չունենա»: