Օգոստոս 30, 2019 08:45 Asia/Tehran
  • Իրանում նշվում է «Ահաբեկչության դեմ պայքարի ազգային օրը»

Օգոստոսի 30-ին Իրանում նշվում է 1981թ Իրանի նախագահի և վարչապետի սպանության օրը, որն անվանվել է Ահաբեկչության դեմ պայքարի ազգային օր:

1981թ օգոստոսի 30-ին, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի հետևանքով, նահատակվեցին Իրանի նախագահ Մոհամմադ Ալի Ռաջային և վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը:

1979թ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ահաբեկչական խմբավորումների իրականացրած գործողությունների արդյունքում, Իրանում սպանվել է ավելի քան 17 հազար քաղաքացի և պաշտոնյա:

Չնայած արևմտյան երկրների ապակառուցողական գործողություններին, Իրանն աշխարհում կարևոր ուժ է  ահաբեկչության դեմ պայքարում: Բացի հարևան երկրներին ահաբեկչության դեմ պայքարում աջակցելուց, Իրանն այս ոլորտում համագործակցում է նաև միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ:

 

 

Պիտակ