Զարիֆ. ԱՄՆ-ը փորձում է արգելել Իրանի նավթի վաճառքն իր մշտական գործընկերներին
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտաարել է. «ԱՄՆ-ը սպառնալիքի միջոցով փորձում է դադարեցնել իրանական նավթ վաճառքն Իրանի ավանդական հաճախորդներին»:
Շաբաթ օրը Թուիթերում արած գրառման մեջ, Մոհամամդ Ջավադ Զարիֆը գրել է. «Ներկայումս ԱՄՆ-ը զբաղվում է ծովահենությամբ ու սպառնալիքներ հնչեցնելով, որպեսզի կանխի Իրանի նավթի վաճառքն իր ավանդական հաճախորդներին: Սակայն Թեհրանը շարունակելու է վաճառել իր նավթը բոլոր ցանկացողներին»:
Նա հավելել է. «ԱՄՆ-ը Իրանից խլեց պաշտպանական սարքավորումներին հասանելիությունը, սակայն Իրանը հրթիռ արտադրեց: ԱՄՆ-ը Իրանից խլեց միջուկային վառելիք գնելու հնարավորությունը, սակայն Թեհրանն արտադրեց այն և ԱՄՆ-ը հիմա զայրացած է»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, տնտեսական պատերամ սկսեց Իրանի ժողովրդի դեմ: Թրամփը նպատակ ուներ առավելագույն ճնշում գործադրելով Իրանի վրա, հասնել իր նպատակներին, սակայն հանդիպեց իրանցիների դիմադրությանը: