ԻԻՀ նախագահը շուտով կայցելի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i111063-ԻԻՀ_նախագահը_շուտով_կայցելի_Հայաստան
Երևանում Իրանի դեսպանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության նախագահն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Հայաստան, այս երկրի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2019 13:52 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը շուտով կայցելի Հայաստան

Երևանում Իրանի դեսպանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության նախագահն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Հայաստան, այս երկրի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով»:

Երևանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին կիրակի օրն ասել է.«ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան տեղի է ունենալու  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով»:

Հայաստանի տարածքով անցնող հյուսիս-հարավ միջանցքի մասին Սաջադին ասել է.«Իրանը քայլեր է ձեռնարկելու այս մայրուղու աշխատանքներն ավարտելու համար»:

1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր, Թեհրանի ու Երևանի քաղաքա-տնտեսական ու մշակութային հարաբերությունները վերելք են ապրել:

Բացի քաղաքական լավ հարաբերություններից ՝ Իրանն ու Հայաստանը տարբեր ծրագրեր ունեն՝ երկու երկրի  մշակութային ու տնտեսական համագործակցությունն  ընդլայնելու և առևտրային փոխանակումների մակարդակը բարձրացնելու համար: