Մուսավի.«Իրանն ազատ է արձակել բրիտանական լցանավի անձնակազմի 7 անդամներին»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Իրանի ջրային տարածքում բրիտանական կալանավորված լցանավի վիճակին, ասել է.«Իսլամական հանրապետությունն իր մարդասիրական քաղաքականությունների շրջանակում, ազատ է արձակել բրիտանական «Stena Impero» լցանավի անձնակազմի 7 անդամներին»:
Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ծովուժը, հուլիսի 19-ին Իրանի հարավային Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության պահանջով, կալանավորել էր բրիտանական Stena lmpero նավթային լցանավը՝ միջազգային ծովագնացության օրենքները խախտելու, իր տեղորոշման համակարգն անջատելու և նավթային թափոններից ազատվելու պատճառով:
Չորեքշաբթի օրն Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբասին Մուսավին ասել է, որ «Իրանը խնդիրներ չունի անձնակազմի և լցանավի կապիտանի հետ»: «Լցանավը կալանավորվել էր օրենքները խախտելու պատճառով, և բնականաբար, անձնակազմը ևս ձերբակալվել էր: Այդուհանդերձ, անհրաժեշտ քննարկումներից հետո, մարդասիրական նկատառումներից ելնելով, անձնակազմի որոշ անդամներ ազատ են արձակվել»,- նշել է նա:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Ընթանում են Իրանում բրիտանական լցանավի օրինազանցությունների քննարկման դատական ու իրավական փուլերը»: