Մուսավի. Իրանի դեմ ուղղված թշնամական հայտարարություններն արդյունք չեն ունենա
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարություններն անարդյունք կմնան»:
Չորեքշաբթի երեկոյան, հակադարձելով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարությանը և Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի նոր տնտեսական ահաբեկչությանը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Թշնամական հայտարարություններ, հուսահատությունից բխող քայլերը և ամենածիծաղելին՝ դավաճանության ու լրտեսության համար պարգև նշանակելը, գործողությւններ են, որ բխում են անհուսությունից ու անճարությունից, որպեսզի բացասական ազդեցություն թողնեն Իրանի ժողովրդի վրա»:
Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Նման հայտարարությունները միայն նոր սև էջ են ավելացնում Իրանի ժողովրդի դեմ ուղղված նրանց թշնամական քաղաքականության պատմությանը և նրանք անպայման պատասխան են տալու դրա համար»:
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չորեքշաբթի օրը ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները և մոտ ապագայում կկիրառվեն նաև այլ պատժամիջոցներ: