Ռոհանի. Թեհրան-Անկարա հարաբերությունները բարեկամական են, ամուր և ընդլայնվում են
https://parstoday.ir/hy/news/iran-i111523-Ռոհանի._Թեհրան_Անկարա_հարաբերությունները_բարեկամական_են_ամուր_և_ընդլայնվում_են
Երկուշաբթի օրը, Անկարայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ գագաթաժողովի հինգերորդ փուլի շրջանակներում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 14:06 Asia/Tehran
  •  Ռոհանի. Թեհրան-Անկարա հարաբերությունները բարեկամական են, ամուր և ընդլայնվում են

Երկուշաբթի օրը, Անկարայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ գագաթաժողովի հինգերորդ փուլի շրջանակներում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հանդիպման ժամանակ, Ռոհանին ասել է, որ Իրանն ու Թուրքիան, չնայած տնտեսական խնիրներին, կշարունակեն զարգացնել իրենց հարաբերությունները:

ԻԻՀ նախագահը  նաև հայտարարել է, որ Պարսից ծոցի, Օմանի ծովի և Հորմուզի նեղուցի ջրերի անվտանգությունը մշտապես մտահոգել է Իրանին, որպես ամենամեծ առափնյա պետություն:

Ռոհանին հավելել է, որ Եմենի դեմ հարձակումներն ԱՄՆ-ի սխալ հաշվարկների արդյունք են և բոլոր երկրները, ՄԱԿ-ի աջակցությամբ, պետք է ջանք գործադրեն՝ խաղաղությունն ու կայունությունը Եմեն վերադարձնելու ուղղությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրների միջև ազգային արժույթներով իրականացվող առևտրային համագործակցությունն աճել է և այդ ընթացքը շարունակվելու է: Նա նշել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն անարդյունավետ են և Իրանն ու Թուրքիան ծանր օրերին կանգնած են և շարունակելու են կանգնած մնալ իրար կողքի: