Իրանը Հայաստանին առաջարկում է աջակցել նորաստեղծ բիզինեսում
https://parstoday.ir/hy/news/iran-i111525-Իրանը_Հայաստանին_առաջարկում_է_աջակցել_նորաստեղծ_բիզինեսում
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Հայաստանին համապարփակ ծրագիր է առաջարկել՝ երկու երկրների նորաստեղծ ձեռնարկությունների փոխգործակցությանը և առևտրին աջակցելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 14:28 Asia/Tehran
  • Իրանը Հայաստանին առաջարկում է աջակցել նորաստեղծ բիզինեսում

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Հայաստանին համապարփակ ծրագիր է առաջարկել՝ երկու երկրների նորաստեղծ ձեռնարկությունների փոխգործակցությանը և առևտրին աջակցելու վերաբերյալ:

Երկուշաբթի օրը Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ Ջահրոմին և Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում  ԱՊՀ պետությունների հանդիպման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման, ներառյալ՝ տեխնոլոգիական պարկերի ստեղծման և տրանզիտի հարցերի շուրջ:

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ Ջահրոմին, գոհունակություն հայտնելով Երևան կատարելիք իր այցի կապակցությամբ, ընդգծել է, որ այցի ընթացքում իրեն կուղեկցեն մի շարք իրանական մասնավոր  և նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ:

ԱՊՀ-ի պետությունների համագործակցության կապի նախարարների համագործակցության տարածաշրջանային միությունը ստեղծվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Հայաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի կողմից: