Զարիֆ. «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ը անհնարին է դարձնում Իրանի հետ բանակցելը»
https://parstoday.ir/hy/news/iran-i111731-Զարիֆ._Պատժամիջոցների_միջոցով_ԱՄՆ_ը_անհնարին_է_դարձնում_Իրանի_հետ_բանակցելը
ՄԱԿ-ի Գերագույն ժողովի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք այցելած Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը, քննադատել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի նոր քայլերը:
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Սեպտեմբեր 22, 2019 16:46 Asia/Tehran
  • Զարիֆ. «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ը անհնարին է դարձնում Իրանի հետ բանակցելը»

ՄԱԿ-ի Գերագույն ժողովի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք այցելած Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը, քննադատել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի նոր քայլերը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Չինաստանի CGNT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ-ը ցանկանում է անհնարին դարձնել բանակցությունները Թեհրանի հետ:

ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Նախորդ պատժամիջոցներից հետո, Իրանին հաջողվել է կայունացնել իր տնտեսությունը»:

Անցած շաբաթ, Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման օբյեկտների դեմ եմենական ուժերի իրականացրած հարձակումներից հետո, ուրբաթ օրը ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի Կենտրոնական բանկի և Զարգացման ազգային հիմնադրամի դեմ: