ԻԻՀ նախագահ. Ամենուր որտեղ եղել է ԱՄՆ-ը, ահաբեկչությունն ավելի է տարածվել
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչության տարածմանը: Նա հավելել է. «Ամենուր, որտեղ եղել է ԱՄՆ-ը, ահաբեկչությունն ավելի է տարածվել»:
Հասան Ռոանին, ով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստշրջանին, Fox News- ին տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ ներկայությունը Սիրիայում, առանց այդ երկրի կառավարության թույլտվության, վկայում է Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի կողմից իրականացվող ահաբեկչության մասին»:
Անդրադառնալով Իրանի կողմից ՄԱԿ-ի ԳԱ նիստում ներկայացվելիք «Հորմուզի խաղաղության» նախաձեռնությանը, Հասան Ռոհանին ասել է. «Իրանը խաղաղություն է բերել Արևմտյան Ասիայի տարածաշրջանին»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ իրանցի ու ամերիկացի պաշտոնյաները Նյու Յորքում հանդիպեն, ԻԻՀ նախագահն ասել է. «Եթե ԱՄՆ-ը ցանկանում է խոսել, պետք է ապահովի անհրաժեշտ պայմանները, ներառյալ վերացնի բոլոր հակաիրանական պատժամիջոցներն ու վերջ տա ԻԻՀ ժողովրդի նկատմամբ կիրառվող տնտեսական ահաբեկչությանը»: