ԻԻՀ ԱԳ նախարար. Անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ-ի անարդար քայլերին ու բռնարարությանը
Իրանի արտգործնախարարն ընդգծել է ԱՄՆ-ի բռնարարությանը և ապօրինի գործողություններին դիմակայելու անհրաժեշտությունը:
Ուրբաթ օրը, ԻԻՀ ԱԳ նախարարը, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ: Կողմերը քննարկել են Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քայլերը, ինպես նաև Վենեսուելայի ճգնաժամը:
Զարիֆն անդրադարձել է «Հարմուզի խաղաղության» կամ «հույսի» նախաձեռնությանը, որն ԻԻՀ նախագահը ներկայացրել է ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում: Զարիֆն ու Ռոդրիգեսը մտքերի փոխանակում են կատարել ԱՄՆ-ի կողմից կիրառվող տնտեսական ահաբեկչության ու դրան հակազդելու ուղիների շուրջ:
Ուրբաթ օրը, Զարիֆը հանդիպել է նաև Սիրիայի, Քուվեյթի, Իրաքի, Պակիստանի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի, Հայաստանի, Նիկարագուայի և Կուբայի արտաքին գործերի նախարարների հետ: Հանդիպումների ըթնացքում քննարկվել են Սիրիայի ու Եմենի ճգնաժամերը, ՀԳՀԾ-ի հետ կապված, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ու տարածաշրջանային հարցեր: