Իրանի ԱԳՆ խոսնակ. Արտասահմանցիների միջամտությունը անապահովություն և լարվածություն է առաջացնում տարածաշրջանում
Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, պատասխանելով Իրանի խաղաղանպատակ միջուկային և հրթիռային պաշտպանական ծրագրերի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանն ասել է.«Իսլամական հանրապետությունը կարծում է, որ օտարերկրացիների միջամտությունը տարածաշրջանում անապահովություն և լարվածություն է առաջացնում»:
ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանի գործերին միջամտելու փոխարեն, պետք է պատասխան տա Միջին Արևելքում և Արևմտյան Ասիայում այդ կազմակերպության զինված ուժերի միջամտության կործանարար հետևանքների մասին, որը հանգեցրել է խաղաղ բնակիչներին սպանելուն, ահաբեկչության և անապահովության տարածմանը:
Մուսավին ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանային երկրները ՝ առանց արտաքին ուժերի ներկայության: Նա հավելել է.«Իրանը, ինչպես աշխարհի ցանկացած այլ անկախ երկիր, իրավունք ունի ծարունակել իր սովորական պաշտպանական ծրագրերը և Իսլամական հանրապետության հրթիռային ծրագիրը պաշտպանական և զսպող բնույթ ունեն»:
«Անպատասխանատու մտահոգություններ հայտնելը չի ազդի Իրանի հրթիռային պաշտպանության քաղաքականության վրա». ասել է Մուսավին: