Իտալիայի դեսպանը զբոսաշրջիկներին.«Այցելեք Իրան և առանց միջնորդների ճանաչեք այս երկիրը»
Իրանում Իտալիայի դեսպանն ասել է.«Զբոսաշրջիկները պետք է այցելեն իրան և առանց միջնորդների ճանաչեն այս երկիրը»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԻԻՀ վերաբեկալ որոշ զբոսաշրջիկների սխալ կարծիքներին, Իրանում Իտալիայի դեսպան Ջուզեպպե Պերրոնեն ասել է.«Օտարերկրացի զբոսաշրջիները պետք է այցելեն Իրան, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, որ այն ամենն ինչ ասում են ուրիշներն իրանցիների մասին, սուտ է»:
Իրանում Իտալիայի դեսպանն ասել է.«Բնական միջավայրերի ու պատմական կոթողների բազմազանության շնորհիվ, Իրանն ունի զբոսաշրջիկներ գրավելու մեծ ներուժ»: Կարևորելով առանց միջնորդի Իրանը ճանաչելու անհրաժեշտությունը Պերրոնեն հավելել է.«Պետք է գալ Իրան, և համոզվել, որ հնարավոր է հաճույք ստանալ այս երկրի գեղեցկությունց և իրանցիների հյուրասիրությունից»: Անդրադառնալով Իրանի պատմական անցյալին Պերրոնեն ասեել է.«Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Իրանը չափազանց գրավիչ երկիր է և զբոսաշրջիկներից շատերը այս երկիրն են ընտրում որպես զբոսաշրջության վայր»:
Իրանում Իտալիայի դեսպանը հստակեցրել է.«Նկատի առնելով Իրանի բնության, հնագիտական ու ճարտարապետական կոթողների բազմազանությունը իտալացի, զբոսաշրջիկները հետաքրքրված են այս երկրով»: