Իրան.«Իրանի քաղաքացիների հարցերին Ֆրանսիայի միջամտությունը օրինական չէ»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը Իրանի քաղաքցիներից մեկի մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունները համարել է օրինականությունից զուրկ, ինչպես նա միջամտություն՝ Իրանի ներքին գործերին:
Որոշ ժամանակ առաջ Ֆարիբա Էդալաթխահը Իրանում ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով:
Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակ Ագնես Վոն Դեր Մուլը միջամտողական հայտարարություններով կոչ է արել ազատ արձակել այս լրտեսին:
Ուրբաթ օրը Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին ասել է.«Իրանի օրենքների համաձայն, իրանցիների կրկնակի քաղաքացիությունը պաշտոնապես չի ճանաչվում և «Ֆարիբա Էդալաթխահը» Իրանի քաղաքացի է համարվում և որպես իրանցի, ունի Իրանի քաղաքացու համար նախատեված քաղաքացիական իրավունքները»:
Մոսավին շեշտել է.«Էդալաթխահի գործը Իրանի արդարացի օրենքների շրջանակներում ճշգրտությամբ քննարկվում է ԻԻՀ-ի դատական իշխանությունում»: