Իրանի ՆԳ նախարար. Բոլոր երկրները պատասխանատվությունն են կրում փախստականների համար
(last modified Wed, 09 Oct 2019 06:42:16 GMT )
Հոկտեմբեր 09, 2019 10:12 Asia/Tehran
  • Իրանի ՆԳ նախարար. Բոլոր երկրները պատասխանատվությունն են կրում փախստականների համար

ԻԻՀ ՆԳ նախարարը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է կատարեն փախստականների նկատմամբ ստանձնած իրենց պարտավորությունները:

Նա հավելել է. «Համաշխարհային հանրությունը պետք է աջակցի փախստականների կամավոր վերադարձի դյուրացմանն ուղղված քայլերին»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Ժնևում կայանալիք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն ժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր կոմիսար Ֆիլիպպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, անդրադառնալով փախստականներին հյուրընկալելու 40 տարիների ընթացքում Իրանի համար առաջացած խնիրներին, հավելել է. «Փախստականների համար տրամադրվող միջազգային աջակցությունը կազմում է Իրանի ծախսերի միայն 6 տոկոսը»:

Նա հավելել է. «Իրանի գերագոյն առաջնորդի հրամանով, աֆղան օրինական և անօրինականն ներգաղթյալների համար, Իրանում կրթությունն ու առողջապահական ծառայություններն անվճար են»: Նշելով, որ արևմտյան Ասիայում արտաքին միջատմտությունները հանգեցրել են միայն աղքատության ու անապահովության տարածման, ԻԻՀ ՆԳ նախարարը հավելել է. «Եթե միջազգային կազմակերպություններն ու երկրները չիրականացնեն իրենց պարտակաությունները, տարածաշրջանում կբարձրանա միգրացիայի մեծ ալիք»:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով կոմիսար Ֆիլիպպո Գրանդին, անդրադառնալով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրներին, հավելել է, որ այն քայլերը, որ անում է ՄԱԿ-ը՝ փախստականներին աջակցելու համար, շատ փոքր են Իրանի ծառայությունների դիմաց: