Ժնևում կայացել է Պաղեստինի ժողովրդական դատարանի նիստը
(last modified Thu, 13 Jun 2024 07:08:35 GMT )
Հունիս 13, 2024 10:38 Asia/Tehran
  •  Ժնևում կայացել է Պաղեստինի ժողովրդական դատարանի նիստը

Ժնևում գործող հինգ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնությամբ կայացել է Պաղեստինի ժողովրդական դատարանի նիստ՝ դատապարտելու Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։

«Սկանդինավյան ինստիտուտ», «Իրավագետների միջազգային միություն», «Ժնև․Արդարադատություն», «Ժնևյան ժողովրդավարության կենտրոն» և «Մարդու իրավունքներ և խաղաղության, արդարադատության և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտ» կազմակերպությունների նախաձեռնությամբ կայացած նիստում դատապարտվել են Սիոնիստական ռեժիմի հանցագորխծությունները, ընդգծվել է դրանք փաստագրելու և աշխարհին ներկայացնելու, հանցագործությունները կանխելու և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Դատական նիստի մասնակիները  կոչ են արել ակտիվացնել Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի ղեկավարներին դատական պատասխանատվության ենթարկելուն ուղղված իրավական   ջանքերը, ձևավորել միջազգային դատարաններ և  հեռացնել Իսրայելին միջազգային կառույցներից։

Մասնակիցները պահանջել են օգտագործել համաշխարհային իրավասություն և ժամանակային սահմանափակում չկիրառել ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով ավելի քան 37 հազար պաղեստինցի է նահատակվել, ևս 85 հազարը վիրավորվել է:

ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների աջակցությամբ իրականացվող հանցագործություններն արժանացել են համաշխարհային հանրության և միջազգային կառույցների սուր արձագանքին, սակայն  դեռ շարունակվում են։