Իրանը բողոքել է Բահրեյնի անարգալից վերաբերմունքի դեմ
(last modified Wed, 16 Oct 2019 14:52:57 GMT )
Հոկտեմբեր 16, 2019 18:22 Asia/Tehran
  • Իրանը բողոքել է Բահրեյնի անարգալից վերաբերմունքի դեմ

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը բողոքելով բահրեյնցիների կողմից Իրանի պետական հիմնի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի դեմ, նամակ է հղել Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) և Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ):

2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության  նախապատրաստական խաղերի շրջանակում, երեքշաբթի երեկոյան  տեղի ունեցավ Իրանի և Բահրեյնի Ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը: Խաղի մեկնարկին  Իրանի պետական հիմնը հնչելու ժամանակ, բահրեյնցի դիտողները սուլոցներով ու աղմուկ բարձրացնելով անարգեցին Իրանի իսլամական հանրապետության պետական հիմնը և դրոշը:

Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին չորեքշաբթի օրը մի նամակ հղելով Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային և Միջազգային օլիմպիական կոմիտեին, բողոքել է բահրեյնցիների անարգալից վերաբերմունքի դեմ և պահանջել  լուրջ մոտեցում ցուցաբերել հարցին:

Սալեհի Ամիրիի խոսքերով՝ Բահրեյնի մարզիկների ու նրանց  երկրպագուների լկտի վերաբերմունքը հակասում է մրցումների հյուրընկալության սկզբունքներին, ՖԻՖԱ-ի կանոնադրությանը և խախտում է  Օլիմպիական խաղերի կանոնագրի  սկզբունքները: 

Այդ խաղի արդյունքում Բահրեյնի ֆուտբոլի հավաքականը հաղթեց 1: 0 հաշվով: