Իրանը դիմակայում է ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i112627-Իրանը_դիմակայում_է_ԱՄՆ_ի_տնտեսական_ահաբեկչությանը
Ռումինիայում Իրանի դեսպանն ասել է.«ԻԻՀ-ը դիմակայում է ամենավայրագ տնտեսական ահաբեկչությանը և պաշտպանում է իր անկախությունն ու գիտական ու տեխնոլոգիական զարգացման իր իրավունքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2019 08:24 Asia/Tehran
  • Իրանը դիմակայում է ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը

Ռումինիայում Իրանի դեսպանն ասել է.«ԻԻՀ-ը դիմակայում է ամենավայրագ տնտեսական ահաբեկչությանը և պաշտպանում է իր անկախությունն ու գիտական ու տեխնոլոգիական զարգացման իր իրավունքը»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Բուխարեստում կայացած «Երկխոսությունն ու համագործակցությունը Միջին Արևելքում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեսանկյունից» թեմայով հինգերորդ միջազգային համաժողովում, Ռումինիայում ԻԻՀ դեսպան Մորթեզա Աբութալեբին, անդրադառնալով  Միջին Արևելքում ԱՄՆ-ի ապակայունացնող քայլերին, ասել է.«Աշխարհի ժողովուրդները տառապում են միջազգային արժեքների ու կառույցների նկատմամբ որոշ պետությունների անտարբերության ու անուշադրության պատճառով»:

Ընդգծելով ԻԻՀ դերը Միջին Արտևելքում կայունության հաստատման ուղղությամբ, Աբութալեբին ասել է.«Արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի մոտեցումը հիմնված է եղել բազմակողմանիության, մարդու իրավունքների հարգման, աշխարհի հետ հարաբերությունների ընդլայնման և զարգացած ու ապահով տարածք ստեղծելու սկզբունքների վրա»:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներին, Ռումինիայում Իրանի դեսպանն ասել է.«Այդ շրջափակումները ոչ միայն Իրանի ժողովրդին են թիրախ դարձրել, այլև վատ հետևանքներ են ունեցել այլ երկրների ժողովուրդների համար և խափանել են համաշխարհային առևտրի ընթացքը»: