Իրանը կանխել է 33 միլիոն կիբերհարձակում
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունն անցած մեկ տարվա ընթացքում կարողացել է կանխել 33 միլիոն կիբերհարձակում»:
Մյունխենում կայացած «Կիբեր-անվտանգություն» թեմայով կոնֆերանսում ունեցած ելույթում, ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին նշել է.«Այսօր կիբեր-հարձակումները սպառնում են քաղաքացիների անվտանգությանը և նրանց կյանքի հետ կապված ծառայություններին»:
Նա հստակեցրել է.«Իրանը, որպես կիբեր-հարձակումների զոհերից մեկը, Դեժֆա համակարգի միջոցով մեծացրել է կիբերհարձակումներից պաշտպանվելու հնարավորությունը»:
Դեժֆա համակարգերը մեծապես երկիրը պաշտպանում են կիբերհարձակումներից:
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հավելել է. «Միակողմանիությունը պատժամիջոցների կիրառումը, կիբեր-ոլորտում միջազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք են և բազմակողմանի մեխանիզմների կիրառումը՝ աշխարհում կիբեր-անվտանգության խնդիրների լուծումն է համարվում»: