Զարիֆ. Իրանցիները երբեք չեն զիջի բռնության դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i113107-Զարիֆ._Իրանցիները_երբեք_չեն_զիջի_բռնության_դիմաց
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին ՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Նույնիսկ եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի իրանցի բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների նկատմամբ, իրանցիները երբեք չեն ենթարկվի բռնությանը»:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Նոյեմբեր 02, 2019 08:34 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանցիները երբեք չեն զիջի բռնության դիմաց

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին ՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Նույնիսկ եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի իրանցի բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների նկատմամբ, իրանցիները երբեք չեն ենթարկվի բռնությանը»:

Իր հակաիրանական քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը, հինգշաբթի օրը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանիք քաղաքաշինության ոլորտի և ատոմային գործունեության ոլորտում կիրառվող նյութերի նկատմամբ:

ԻԻՀ ԱԳՆ Մուհամամդ Ջավադ Զարիֆն այս կապակցությամբ իր թուիթերյան էջում գրել է. «Տնտեսական ահաբեկչության գործադրումն Իրանի քաղաքաշինության ոլորտի նկատմամբ, միայն փաստում է  Վաշինբտոնի կիրառած առավելագույն ճնշման քաղաքականության անարդյունավետությունը»:

Զարիֆը հավելել է. «Ինքն իրեն ավելի շատ մտահոգություն պատճառելու փոխարեն, ԱՄՆ-ը պետք է հրաժարվի իր ձախողված քաղաքականությունից և վերադառնա ՀԳՀԾ»: