ԻՀՊԿ հրամանատար. «Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել թշնամիների սպառնալիքներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i113124-ԻՀՊԿ_հրամանատար._Իրանի_զինված_ուժերը_պատրաստ_են_դիմակայել_թշնամիների_սպառնալիքներին
ԻԻՀ պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել թշնամիների սպառնալիքներին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 02, 2019 11:53 Asia/Tehran
  • ԻՀՊԿ հրամանատար. «Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել թշնամիների սպառնալիքներին»

ԻԻՀ պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել թշնամիների սպառնալիքներին:

Շաբաթ օրը, Թեհրանում ԱՄՆ լրտեսական որջի (նախկին դեսպանատան) պատերի վրա արված գրաֆիտի աշխատանքների ներկայացման արարողության ընթացքում, Հոսեյն Սալամին ասել է, որ Իրանի ժողովուրդը ներկայումս գտնվում է իր պատմության ամենագեղեցիկ և ծաղկուն ժամանակաշրջանում և մեծ ուժ է ներկայացնում համաշխարհային մասշտաբով:

Նա հավելել է. «Ցանկացած ասպարեզ, որը թշնամին կօգտագործի Իրանի ժողովրդի դեմ, կոչնչացվի ԻԻՀ կողմից»:

Գեներալ Սալամին նշել է, որ ԱՄՆ-ը կորցնում է իր ուժը, հավելելով. «Աշխարհի բոլոր մեծ պատերազմներում, ԱՄՆ-ը ուղղակի կամ անուղղակի դերակատարություն է ունեցել: Ամերիկյան զորուժի գործողությունների հետևանքով, աշխարհում զոհվել է ավելի քան 8 միլիոն մարդ»:

ԻՀՊԿ հրամանատարն անդրադառնալով ամերիկացիների այն հայտարարություններին, թե իրենք պայքարում են ահաբեկչության դեմ, նշել է, որ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ձևավորելու մեջ: