Չմիավորման շարժումը քննադատել է Իրանի դիվանագետների համար ԱՄՆ-ի ստեղծած սահմանափակումները
https://parstoday.ir/hy/news/iran-i113292-Չմիավորման_շարժումը_քննադատել_է_Իրանի_դիվանագետների_համար_ԱՄՆ_ի_ստեղծած_սահմանափակումները
Չմիավորման շարժումն ԱՄՆ-ին կոչ է արել շտապ վերացնել անդամ երկրների դիվանագետների նկատմամբ սահմանված սահմանափակումները և կատարել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 07, 2019 07:20 Asia/Tehran
  • Չմիավորման շարժումը քննադատել է Իրանի դիվանագետների համար ԱՄՆ-ի ստեղծած սահմանափակումները

Չմիավորման շարժումն ԱՄՆ-ին կոչ է արել շտապ վերացնել անդամ երկրների դիվանագետների նկատմամբ սահմանված սահմանափակումները և կատարել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Իսհակ Ալ Հաբիբը, չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԳԱ վեցերորդ հանձաժողովում, որտեղ ներկայացնում է Չմիավորման շարժումը,  անդրադառնալով ՄԱԿ-ի հյուրընկալ երկրների հետ հարաբերությունների հանձնաժողովցի զեկույցին, նշել է, որ շարժումը կարևորում է հյուրընկալող երկրների կառավարությունների և ՄԱԿ-ի  դերը՝ բազմակողմանիության և հաստատված նորմերի պահպանման հարցում:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է, որ նման սահմանափակումները խախտում նեն Վիեննայի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» կոնվենցիան, ՄԱԿ-ի   համաձայնագրերը և միջազգային իրավունքը:

ԱՄՆ կառավարությունը Իրանի ժողովրդի ու կառավարության նկատմամբ իր թշնամության շրջանակներում, նոր կանոնակարգ է սահմանել այդ երկիրր մուտք գործող իրանցի դիվանագետների ու պաշտոնյաների համար, սահմաանափակելով նրանց և նրանց ընտանիքների տեղաշարժը մինչև 3 մղոն տարածության վրա: