Իրան. ԱՄՆ-ը աշխարհում չարիքի ու ահաբեկչության հովանավորն ու առաջնորդն է
https://parstoday.ir/hy/news/iran-i113316-Իրան._ԱՄՆ_ը_աշխարհում_չարիքի_ու_ահաբեկչության_հովանավորն_ու_առաջնորդն_է
Իրանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին բնութագրել է որպես չարիքի առաջնորդ, աշխարհում ահաբեկչության ստեղծող և հովանավոր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2019 07:46 Asia/Tehran
  • Իրան. ԱՄՆ-ը աշխարհում չարիքի ու ահաբեկչության հովանավորն ու առաջնորդն է

Իրանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին բնութագրել է որպես չարիքի առաջնորդ, աշխարհում ահաբեկչության ստեղծող և հովանավոր:

Հինգշաբթի օրը, հակադարձելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսի հայտարարությանը, Սեյեդ Աբբաս Մուսավին Թուիթերում գրել է. «Միթե տարօրինակ չէ՞ լսել այս հայտարարությունները մի ռեժիմից, որն  աշխարհը տանում է չարի և միակողմանիության ուղղությամբ  և աշխարհում ահաբեկչության ստեղծողն ու հովանավորն է»:

Հինգշաբթի օրը, հակազդելով ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի չորրորդ քայլին, Մորգան Օրթագուսը, միջազգային հանրությանը կոչ է էր արել խստացնել Իրանի վրա գործադրվող ճնշումները:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությւնը հինշգշաբթի օրվա առաջին րոպեներին, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությամբ, Ֆորդոյի միջուկային կառույցում, սկսեց  ուրանի հարստացման ու վերամշակման աշխատանքները:

Իրանը ինչ այժմ չորս փուլով կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: