Իրան. ԱՄՆ-ը աշխարհում չարիքի ու ահաբեկչության հովանավորն ու առաջնորդն է
Իրանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին բնութագրել է որպես չարիքի առաջնորդ, աշխարհում ահաբեկչության ստեղծող և հովանավոր:
Հինգշաբթի օրը, հակադարձելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսի հայտարարությանը, Սեյեդ Աբբաս Մուսավին Թուիթերում գրել է. «Միթե տարօրինակ չէ՞ լսել այս հայտարարությունները մի ռեժիմից, որն աշխարհը տանում է չարի և միակողմանիության ուղղությամբ և աշխարհում ահաբեկչության ստեղծողն ու հովանավորն է»:
Հինգշաբթի օրը, հակազդելով ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի չորրորդ քայլին, Մորգան Օրթագուսը, միջազգային հանրությանը կոչ է էր արել խստացնել Իրանի վրա գործադրվող ճնշումները:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությւնը հինշգշաբթի օրվա առաջին րոպեներին, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությամբ, Ֆորդոյի միջուկային կառույցում, սկսեց ուրանի հարստացման ու վերամշակման աշխատանքները:
Իրանը ինչ այժմ չորս փուլով կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: