Իրանի ԱԳՆ խոսնակ.«Ամերիկյան կոալիցիաները անապահովություն են առաջացրել աշխարհի տարբեր շրջաններում»
Արձագանքելով Պարսից ծոցում ամերիկյան կոալիցիա ստեղծելու մասին լուրին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Պատմությունը ցույց է տալիս, որ ամերիկյան կոալիցիաները ոչ միայն անվտանգություն չեն ստեղծել, այլ անապահովություն ու անկայունություն են առաջացրել աշխարհի տարբեր շրջաններում»:
ԱՄՆ-ի ծովային կոալիցիան հայտարարել է, որ հինգշաբթի օրվանից, Պարսից ծոցում կսկսի իր գործողությունները:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին նշելով, որ ԱՄՆ-ն այլ երկրների անունները չարաշահելու կարիքն ունի իր միակողմանի քայլերն օրինական ներկայացնելու համար, հավելել է.«ԱՄՆ-ի այդ քայլը վկայում է միջազգային օրինականության բացակայության և թուլության մասին: ԱՄՆ-ն իր հետին նպատակները թաքցնում է սակավաթիվ երկրների անունների հետևում»:
Մուսավին տարածաշրջանի երկրներին կոչ է արել հենվել իրենց սեփական հնարավորությունների վրա և քայլ անել տարածաշրջանի կայուն անվտանգության ուղղությամբ :
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ամենաերկար ափերն ունի Պարիսց ծոցում և կշարունակի ամենայն հզորությամբ պահպանել իր տնտեսական ու անվտանգության շահերը , այդ թվում այդ լայնատարած ջրատարածքում նավարկության անվտանգությունը»: