Իրանի ԱԳՆ խոսնակ.«Ամերիկյան կոալիցիաները անապահովություն են առաջացրել աշխարհի տարբեր շրջաններում»
https://parstoday.ir/hy/news/iran-i113367-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._Ամերիկյան_կոալիցիաները_անապահովություն_են_առաջացրել_աշխարհի_տարբեր_շրջաններում
Արձագանքելով Պարսից ծոցում ամերիկյան կոալիցիա ստեղծելու մասին լուրին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Պատմությունը ցույց է տալիս, որ ամերիկյան կոալիցիաները ոչ միայն անվտանգություն չեն ստեղծել, այլ անապահովություն ու անկայունություն են առաջացրել աշխարհի տարբեր շրջաններում»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 09, 2019 14:36 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ.«Ամերիկյան կոալիցիաները անապահովություն են առաջացրել աշխարհի տարբեր շրջաններում»

Արձագանքելով Պարսից ծոցում ամերիկյան կոալիցիա ստեղծելու մասին լուրին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Պատմությունը ցույց է տալիս, որ ամերիկյան կոալիցիաները ոչ միայն անվտանգություն չեն ստեղծել, այլ անապահովություն ու անկայունություն են առաջացրել աշխարհի տարբեր շրջաններում»:

ԱՄՆ-ի ծովային կոալիցիան հայտարարել է, որ հինգշաբթի օրվանից, Պարսից ծոցում  կսկսի իր գործողությունները:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին նշելով, որ ԱՄՆ-ն այլ երկրների անունները չարաշահելու կարիքն ունի իր միակողմանի քայլերն օրինական ներկայացնելու համար, հավելել է.«ԱՄՆ-ի այդ քայլը վկայում է միջազգային օրինականության բացակայության և թուլության մասին: ԱՄՆ-ն իր հետին նպատակները  թաքցնում է սակավաթիվ երկրների անունների  հետևում»:

Մուսավին տարածաշրջանի երկրներին կոչ է արել հենվել իրենց սեփական հնարավորությունների վրա և քայլ անել տարածաշրջանի կայուն անվտանգության ուղղությամբ :

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը  ամենաերկար ափերն ունի Պարիսց ծոցում և կշարունակի ամենայն հզորությամբ պահպանել իր տնտեսական ու անվտանգության շահերը , այդ թվում այդ լայնատարած ջրատարածքում նավարկության անվտանգությունը»: