Իրանը Միջին Ասիայում ուժի առաջատարն է
https://parstoday.ir/hy/news/iran-i113385-Իրանը_Միջին_Ասիայում_ուժի_առաջատարն_է
Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հայտարարել է, որ Իրանն առաջ է տանում տարածաշրջանի գեոպոլիտիկական ու գեոստրատեգիական խաղը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2019 12:20 Asia/Tehran
  • Իրանը Միջին Ասիայում ուժի առաջատարն է

Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հայտարարել է, որ Իրանն առաջ է տանում տարածաշրջանի գեոպոլիտիկական ու գեոստրատեգիական խաղը:

Մեհր լրատվաան ծառայության հաղորդման համաձայն, ինստիտուտը հայտարարել է, որ Իրանը, հակառակ այլ պետությունների, ուրիշ երկրների տարածքները գրավելու ու մարդկանց սպանելու համար, միլիարդավոր դոլարներ չի ծախսում: Պատճառն այն է, որ Իրանի համոզմամբ, որևէ կառավարության չի կարող հեղինակություն գնել՝ ուրիշների դեմ ագրեսիա գործադրելով:

Ինստիտուտի հաղորդման համաձայն, 2015թ Պենտագոնն Իրանի ռազմական ստրատեգիայի մասին գրել էր. «Իրանի ռազմական դոկտրինան պաշտպանական է: Այն նախագծվել է, որպեզի կանխարգելվեն հարձակումները կամ արագ արձագանք տրվի յուրաքանչյուր ոտնձգության, որպեսզի այդպիսով, դիվանագիտական մի ծրագիր պարտադրի իր թշնամիներին և միևնույն ժամանակ, հրաժարվի արտոնություններ տալ ուրիշներին՝ ի հաշիվ իր շահերի:

Այլ խոսքով, չնայած իրանցիներն արդեն երկար տարիներ, ԱՄՆ-ի կամ նր  տարածաշրջանային դաշնակիցների կողմից ռազմական հարձակման վերաբերյալ սպառնալիքների է ենթարկվում, Թեհրանը չի ցանկանում պատերազմել: