Հյուսիսային Կորեան կրկին նախազգուշացրել է ԱՄՆ-ին
Վաշինգտոնի պաշտոնյաներին ուղղված իր վերջին նախազգուշացման մեջ, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը համատեղ զորավարժություն անցկացնեն:
Հյուսիսային Կորեայի ԱԳ հանձնաժողովը, որը ղեկավարում է այդ երկրի առաջնորդը, հանդես է եկել ԱՄՆ-ի ու Հարավային Կորաեյի համատեղ զորավարժությունների հետևանքների վերաբերյալ հայտարարությամբ:
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին ի պատասխան Փհենյանի ձեռնարկած բոլոր գործողությունները կրելու են ինքնապաշտպանական բնույթ:
Նախորդ շաբաթ ևս Հյուսիային Կորեայի մի դիվանագետ հայտարարել էր, որ Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները Վաշինգտոնի ու Փհենյանի միջև բանակցությունների չեղարկման պատճառն են:
ԱՄՆ-ի ու Հարավային կորեայի պաշտոնյաները վերջերս հայտարարել են, որ երկու երկրները նախատեսում են հաջորդ ամիս անցկացնել համատեղ զորավարություններ: