Սպիտակ տան միջամտողական դիրքորոշումը Իրանի դեմ
Սպիտակ տունը կիրակի՝ նոյեմբերի 17-ին, միջամտողական հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն վերջերս Իրանում բենզինի գնի թանկացման պատրվակով տեղի ունեցած անկարգությունների:
Թրամփը, որ բազմիցս սին մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ և այդ շրջանակում առավելագույն ճնշման քաղաքականություն է կիրառել Իրանի դեմ և 12 կետանոց պահանջ է ներկայացրել, միաժամանակ հավակնում է, թե համակրանք է տածում Իրանի ժողովրդի հանդեպ: Սա այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ից դուրս գալով և Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելով, ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է սկսել Իրանի դեմ, երկրում աղքատություն և խռովություններ տարածելու նպատակով: Թրամփը և մյուս ամերիկացի ավագ պաշտոնատարները բազմիցս խոսել են Իրանի ժողովրդի դեմ աննախադեպ ճնշում կիրառելու մասին, որպեսզի իրենց ենթադրությամբ «աղքատության ու ապստամբության քաղաքականության» շրջանակում իրար դեմ լարեն Իրանի ժողովրդին ու իսլամական հանրապետության համակարգին: Այդ հարցը վկայում է Իրանի ժողովրդի հանդեպ Թրամփի խոր ատելության մասին, քանի որ նա անկարող եղավ իրանցիների աջակցությունը վայելել ԻԻՀ-ը ձախողման մատնելու հարցում:
Շաբաթ երեկոյան, անդրադառնալով Իրանի որոշ քաղաքներում բենզինի թանկացման պատճառով առաջացած բողոքի ցույցերին, Պոմպեոն, որի երկիրը Իրանի ներքին հարցերին միջամտելու մեծ անցյալ ունի, թուիթերում հայտարարել է, որ Վաշինգտոնը հովանավորում է Իրանի ժողովրդին:
Իրանի տեսանկյունից, Թրամփի կառավարությունը ձգտում է իր նենգ նկրտումների իրագործման ուղղությամբ չարաշահել ստեղծված իրավիճակը:
Կիրակի երեկոյան, հակադարձելով Իրանի որոշ քաղաքներում խռովարարների հանդեպ ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Մայք Պոմպեոյի հովանավորությանը, ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը դատապարտելով նման միջամտողական հայտարարությունները, հավաստիացրել է, որ մեծ արժանապատվություն ունեցող Իրանի ժողովուրդը գիտի, որ նման կեղծ հայտարարությունները ոչ մի համակրանք չեն պարունակում:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կառավարության, հատկապես նրա պետքարտուղարի չարակամ ու նենգ նկրտումներին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Հետաքրքիր է սրտակցում են ժողովրդի հետ, որն ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության ճնշման տակ է եղել և ավելի վաղ ևս, նույն այդ անձնավորությունն ասել էր, որ Իրանի ժողովուրդը պետք է սովից մեռնի մինչև մեզ հանձնվելը»:
Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը հիմնված է սպառնալիքի, զոռբայության ու պարտադրանքի վրա: Իրանն անցած 40 տարիների ընթացքում, միշտ դիմակայել է ԱՄՆ-ի քայլերին և չեզոքացրել է ԱՄՆ-ի նյութած դավերը: Ամերիկացի վերլուծաբան՝ Թրուդի Ռուբինի կարծիքով, Իրանի հանդեպ Թրամփի բացահայտ քննադատությունները և հակաիրանական շարժմանը միանալու համար դաշնակիցներին ուղղված նրա պահանջը երաշխավորում են նրա քաղաքականության պարտությունը: Իրանն ապացուցել է, որ հաջողությամբ կարող է դիմակայել Թրամփի կառավարության թշնամական քաղաքականություններին: Իրանի ժողովուրդը բազմիցս իր հավատարմություն է հայտնել ԻԻՀ համակարգի նկատմամբ և վճռակամություն է դրսևորել ԱՄՆ-ին դավերին դիմակայելու հարցում: Հաշվի առնելով իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի գործած մեծ ոճիրները, իրանցիները չեն խաբվելու Վաշինգտոնի կեղծ սրտակցությանը: