Իրանը բողոքել է ԱՄՆ-ի դեմ՝ խռովարարներին ցուցաբերած աջակցության համար
Իրանում վառելիքի գնի փոփոխությունից, երկրի ներքին հարցերին Սպիտակ Տան միջամտությունից ու խռովարարներին ցուցաբերած աջակցությունից հետո, Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախրարություն:
Նախարարությունը Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լայթներին է փոխանցել ԻԻՀ-ի բողոքն Իրանի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ:
Վառելիքի գնի փոփոխությունից հետո, ուրբաթ առավոտյան Իրանի ժողովուրդը Թեհրանում ու միաժամանակ մի քանի քաղաքներում խաղաղ ցույցեր անցկացրեց: Ցուցարարները բողոքում էին նախագծի և դրա գործադրման ժամանակի դեմ: Իրանի կառավարության կարևոր ու մեծ որոշումների դեմ բողոքը համարվում է ժողովրդի օրինական իրավունքը:
Սակայն խռովարարությունն ու անապահովություն առաջացնելը ընդունելի չէ և ցանկացած կառավարություն, աշխարհի ցանկացած կետում օրենքի շրջանակներում պետք է քայլեր ձեռնարկի ժողովրդի անդորրը խափանողների դեմ: Կառավարությունների այս կարգի մոտեցումներ կարող ենք տեսնել տարբեր, այդ թվում եվրոպական ու ամերիկյան երկրներում:
Ցանկացած երկրում ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը խափանողներին ցուցաբերված աջակցությունը նշանակում է միջամտել այդ երկրի ներքին գործերին: Բենզինի գնի բարձրացումից հետո Սպիտակ Տան և եվրոպական որոշ երկրների կողմից խռովարարներին աջակցելու դիրքորոշումները և ժողովրդական բողոքների առիթը չարաշահելը բացահայտ միջամտություն է համարվում Իրանի ներքին գործերին :
Մի սադրիչներ, ցուցյերի ժամանակ վնասել են հանրային գույքը, վնաս հասցնելով բանկերին, շտապ օգնությանը և հարնային տրանսպորտին: Խռովարարների այս քայլը անվտանգության դեմ վերցված քայլ է և ժողովրդի անվտանգության ու խաղաղության ապահովման համար իրավապահ մարմինների ու անվտանգության ուժերի կողմից նրանք դեմ վերցված քայլերը քաղաքացիների ակնկալած օրինական քայլեր են:
Իրանի ժողովրդին աջակցելն ու միաժամանակ խռովարարների քայլերի հաստատումը խոսում է ԱՄՆ-ի երկակի քաղաքականության մասին, քանի որ Իրանի ժողովրդի դեմ այս երկրի տնտեսական ահաբեկչությունը համարվում է մարդկային իրավունքների հիմնական սկզբունքների խախտում, ինչը Իրանի ժողովրդին կարեկցելով չի արդարացվում: Այս պայմաններում, Մայք Պոմպեոյի կոկորդիլոսի արցունքը կամ կեղծ կարեկցանքն Իրանի ժողովրդին ցուցաբերված իրական աջակցություն չէ, քանի որ անցնող 41 տարիների ընթացքում ԱՄՆ-ը տարբեր խափանարար գործողություններ է իրականացրել Իրանի ժողովրդի դեմ:
ԱՄՆ-ի կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբին և հակահեղափոխականներին ցուցաբերված աջակցությունը և խռովարարների քայլերի օգտագործումը նոր քայլ չէ: Ցանկացած շրջանում երբ Իրանի ժողովուրդը խաղաղ ցույցերի ճանապարհով բարձրաձայնել է իր բողոքը իսլամական հեղափոխության թշնամիները հովանավորել են անապահովությունն ու խափանարարությունները:
Այս ուղղությամբ, վառելիքի սպառման կառավարման նախագծի գործադրումից հետո առաջացած խնդիրների վերաբերյալ իսլամական իրավունքի շրջանակներում տված դասերի ընթացքում, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեյին շեշտել է.«Հակահեղափոխականները և Իրանի թշնամիները շարունակ հովանավորել են խափանարարություններն ու անապահովություները և այժմ էլ զբաղված են այս գործով»:
Իրանի ժողովրդի ոչ մի խավ հասարակության մեջ խռովությունների ու խափանարարությունների կողմնակիցը չէ: Նրանք զգոնությամբ իրենց բողոքի քայլերն առանձնացրին խռովարարների խափանարար նպատակներից ու հանրային գույքի ոչնչացման քայլերից: