ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան կազմակերպել են Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i113724-ԱՄՆ_ը_Ֆրանսիան_և_Գերմանիան_կազմակերպել_են_Իրանում_վերջերս_տեղի_ունեցած_անկարգությունները
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն անդրադառնալով Իրանի ժողովրդի պահանջների շահարկմանը մի շարք խուլիգանների կողմից, ասել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան կազմակերպել են Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2019 11:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան կազմակերպել են Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունները

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն անդրադառնալով Իրանի ժողովրդի պահանջների շահարկմանը մի շարք խուլիգանների կողմից, ասել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան կազմակերպել են Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունները:

Այաթոլլահ Սեյեդ Ահմեդ Խաթամին ասել է, որ Իրանի ժողովրդի թշնամիները, իրենց ուժերին վերապատրաստել են Իրանում խառնակություն առաջացնելու համար, բայց նրանց բոլոր դավադրությունները ձախողել են:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը նշել է, որ որոշ երկրներ աջակցում են Իրանի ժողովրդի ունեցվածքը թալանողներին, հավելով.« Վերջին դեպքերի ընթացքում Սաուդյան ռեժիմը թշնամի լրատվամիջոցներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել»:

Սեյեդ Ահմեդ Խաթամին Մոնաֆեղին ահաբեկչական խմբին համարելով խառնակիչներին սատարող խմբերից մեկն ասել է, որ մոնաֆեղին խմբավորումը սպանել է իրանի 17 հազար քաղաքացիների և այժմ աջակցում է խռովարարներին:

Իսլամական Իրանի տարբեր քաղաքների մեծ թվով բնակիչներ, վերջին օրերին կայացած քայլերթի ընթացքում, դատապարտել են երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ընթացքում խռովարարների քայլերը: