Մեկնարկել է Իրան-Իրաք բիզնես ֆորումը
https://parstoday.ir/hy/news/iran-i114075-Մեկնարկել_է_Իրան_Իրաք_բիզնես_ֆորումը
Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է Իրան-Իրաք երկօրյա բիզնես ֆորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2019 07:41 Asia/Tehran
  • Մեկնարկել է Իրան-Իրաք բիզնես ֆորումը

Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է Իրան-Իրաք երկօրյա բիզնես ֆորումը:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են Իրաքի Քրդստանի տարածաշրջանի սննդամթերքի, բաշխման ցանցի և մեծածախ առևտրի հետ կապված հարցեր:

Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղար Սեյեդ Համիդ Հոսեյնին ասել է.«Իրանական ընկերությունների 80 տոկոսը Իրաքի Քրդստանի տարածքից այդ երկրի շուկա են մուտք գործում: Ններկայումս ևս Իրաքում կամ  Սիրիայում առևտուր իրականացնելու համար իրանական ընկերություններն օգտվում են այդ տարածքից»:

Իրաքի Սալմանիեի առևտրի և արդյունաբերության պալատի տեղակալ  Յասին Ռահիմ Ֆարաջն ասել է.«Փարվիզխան և Բաշմաղ սահմանները Քրդստանի տարածաշրջանում և Իրաքի շուկայում իրանական ապրանքներին ծանոթանալու դարպասներն են: Իրաքի Քրդստանի տարածքը տնտեսական հարցերում առաջնահերթությունը միշտ տվել է Իրանին»: