Մեկնարկել է Իրան-Իրաք բիզնես ֆորումը
Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է Իրան-Իրաք երկօրյա բիզնես ֆորումը:
Ֆորումի ընթացքում քննարկվելու են Իրաքի Քրդստանի տարածաշրջանի սննդամթերքի, բաշխման ցանցի և մեծածախ առևտրի հետ կապված հարցեր:
Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղար Սեյեդ Համիդ Հոսեյնին ասել է.«Իրանական ընկերությունների 80 տոկոսը Իրաքի Քրդստանի տարածքից այդ երկրի շուկա են մուտք գործում: Ններկայումս ևս Իրաքում կամ Սիրիայում առևտուր իրականացնելու համար իրանական ընկերություններն օգտվում են այդ տարածքից»:
Իրաքի Սալմանիեի առևտրի և արդյունաբերության պալատի տեղակալ Յասին Ռահիմ Ֆարաջն ասել է.«Փարվիզխան և Բաշմաղ սահմանները Քրդստանի տարածաշրջանում և Իրաքի շուկայում իրանական ապրանքներին ծանոթանալու դարպասներն են: Իրաքի Քրդստանի տարածքը տնտեսական հարցերում առաջնահերթությունը միշտ տվել է Իրանին»: