ԻԻՀ ԱԳՆ. Իրանը համարժեք պատասխան կտա ցանկացած ոտնձգության
https://parstoday.ir/hy/news/iran-i114369-ԻԻՀ_ԱԳՆ._Իրանը_համարժեք_պատասխան_կտա_ցանկացած_ոտնձգության
Իրանի ԱԳՆ խոսնակը, հակադարձելով իսրայելցի պաշտոնյաների կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքներին ասել է. «Իրանը համարժեք պատասխան կտա ցանկացած ոտնձգության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2019 12:55 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ. Իրանը համարժեք պատասխան կտա ցանկացած ոտնձգության

Իրանի ԱԳՆ խոսնակը, հակադարձելով իսրայելցի պաշտոնյաների կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքներին ասել է. «Իրանը համարժեք պատասխան կտա ցանկացած ոտնձգության»:

Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարը և պատերազմի նախարարը, վերջին մի քանի օրերի ընթացքում սպառնացել են ուղղակի ռազմական հարված հասցնել Իրանին:

Երկուշաբթի օրը, Իրանի ԱԳՆ  խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ Իրանը մի պահ անգամ չի հապաղի  իր ազգային անվտանգության պաշտպանության հարցում:

Նա հավելել է, որ Իսրայելի վարչակարգի սպառնալիքները վկայում են այդ ռեժիմի թուլության և ներքին ճգնաժամերը ու խնդիրները ծածկելու ջանքերի մասին, իսկ 70 տարվա բռնազավթման ընթացքում Սիոնիստական ռեժիմը հիմնվել է սպառնալիքների և ագրեսիայի վրա: