Գութերեշ. Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ-ը խախտում է թիվ 2231 բանաձևը
Չորեքշաբթի օրը, թիվ 2231 բանաձևի գործադրման վերաբերյալ ԱԽ-ին ուղղված հերթական զեկույցում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հայտարարել է, որ պատժամիջոցներ սահմանելով Իրանի նկատմամբ, ԱՄՆ-ը խախտել է վերոնշյալ բանձևը:
Մտահոգություն հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, Գութերեշը նշել է, որ ԱԽ 2231 բանաձևի համաձայն, բոլոր երկրները պետք է հնարավորություն ունենան ազատ առևտուր իրականացնել Իրանի հետ:
Զեկույցում Գութերեշը դրական է գնահատել Իրանի հավատարմությունը միջուկային համաձայնությանը, չնայած ԱՄՆ-ի կողմից ստեղծված խոչընդտներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, Իրանը մինչ այժմ կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:
2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնությունից այդ երկրի դուրս գալու և հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանման մասին:
Թրամփի այս քայլն արժանացավ միջազգային ու համաշխարհային քննադատության: