Զարիֆը և Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i114595-Զարիֆը_և_Կատարի_վարչապետը_մտքեր_են_փոխանակել_երկկողմ_համագործակցության_վերաբերյալ
Իրանի ԱԳ նախարարը և Կատարի վարչապետը հանդիպել ու մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային հարցերի շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 15, 2019 16:15 Asia/Tehran
  • Զարիֆը և Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության  վերաբերյալ

Իրանի ԱԳ նախարարը և Կատարի վարչապետը հանդիպել ու մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, կիրակի օրը «Դոհա Ֆորում»-ի շրջանակներում Կատարի վարչապետ   և ներքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Նասիր բին Խալիֆա Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է նիստի հաջող անցկացման կապակցությամբ և գոհունակություն հայտնել երկրորդ անգամ այդ միջազգային նիստին մասնակցելու համար:

Իրանի ԱԳ նախարարը և Կատարի վարչապետը նաև խորհրդակցել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության և տարածաշարջանային հարցերի շուրջ:

Ավելի վաղ, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը  հանդիպել էր  Կատարի արտգործնախարար, փոխվարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդոլռահման Ալ Թանիի հետ: Նրանք մտքերի փոխանակում են կատարել երկկողմ հարաբերությունների  և երկու երկրի համագործակցության   շուրջ: