Իրանի խորհրդարանի նախագահ. Ասիայի խորհրդարանների գագաթաժողովի կարևորագույն առանցքը զուգամերձությունն էր
https://parstoday.ir/hy/news/iran-i114597-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Ասիայի_խորհրդարանների_գագաթաժողովի_կարևորագույն_առանցքը_զուգամերձությունն_էր
Իրանի խորհրդարանի նախագահը, նշել է, որ իրականական պատվիրակության ներկայությունը Ասիայի խորհրդարանների 12-րդ գագաթաժողովում և անդամ երկրների միջև կոնվերգենցիայի վերաբերյալ Իրանի դիրքորոշումների ներկայացումն արդյոնավետ է եղել
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 15, 2019 16:42 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ. Ասիայի խորհրդարանների գագաթաժողովի կարևորագույն առանցքը զուգամերձությունն էր

Իրանի խորհրդարանի նախագահը, նշել է, որ իրականական պատվիրակության ներկայությունը Ասիայի խորհրդարանների 12-րդ գագաթաժողովում և անդամ երկրների միջև կոնվերգենցիայի վերաբերյալ Իրանի դիրքորոշումների ներկայացումն արդյոնավետ է եղել

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին Թուրքիա կատարած այցից վերադարձի ժամանակ, Մեհրաբադի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է. «Ասիայի երկրների կարծիքներն այս գագաթաժողովում ավելի մոտ էին, քան նախկինում»:

Նա հավելել է. «Նիստում ընդգծվեց աշխարհում տարբեր բևեռների, այդ թվում նաև Ասիայի  հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը»:

Անթալիայում կայացած Ասիական երկրների խորհրդարանների 12-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Թուրրքիա մեկնած Ալի Լարիջանին, համաժողովվի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի և Կատարի խորհրդարանների նախագահներին և Օմանի խորհրդարանի փոխնախագահին: