Ռոհանի. Իրանը պատժամիջոցները վերածել է հնարավորության
(last modified Wed, 18 Dec 2019 07:24:10 GMT )
Դեկտեմբեր 18, 2019 10:54 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը պատժամիջոցները վերածել է հնարավորության

ԻԻՀ նախագահն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, նշել է. «Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցները վերածել է դիմակայելու հնարավորության»:

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լամպուրում կայանալիք գագաթաժողոմին մասնակցելու նպատակով Մալայզիայում գտնվող Ռոհանին, չորեքշաբթի օրն այդ երկրում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի ժողովուրդը դիմակայում է ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին, որոնք ներառում են նաև սննդի ու դեղորայքի ոլորտները»:

Նշելով, որ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմն Իրանի նկատմամբ պատժամիջոցներով ու առավելագույն ճնշման քաղաքականության միջոցով փորձում են վնասել իսլամական համակարգին, Ռոհանին հավելել է. «Արտաքին ճնշման նկատմամբ Իրանի դիմադրողականությունը տնտեսապես, քաղաքական, սոցիալական, մշակութային, պաշտպանական առումներով աճել է առավել քան երբևէ»:

Նշելով, որ պատժամիջոցների ճանապարհը միայն կորուստների ճանապարհ է և երկարաժակետում չի կարող արդյունավետ լինել, Ռոհանին հավելել է. «Բոլորը գիտեն,  որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը օգուտ չբերեց որևէ երկրի»: