Դեկտեմբեր 23, 2019 16:29 Asia/Tehran
  • Իրանի դատական համակարգի ղեկավար. իրավապաշտպան հավակնորդները մարդու իրավունքների ամենամեծ խախտողներն են

Իրանի դատական իշխանության ղեկավարն ի պաշտպանություն մարդու իրավունքների հանդես եկողներին բնութագրել է որպես մարդու իրավունքների ամենամեծ խախտողներ:

Երկուշաբթի օրը, անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ընդունված  հակաիրանական բանաձևին, ինչպես նաև Կանադայի կողմից ՄԱԿ-ի ԳԱ ներկայացրած հակաիրանական բանաձևի նախագծին, Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ասել է, որ այս բանաձևերը ներկայացվել են այն երկրների կողմից, որոնք խախտում են մարդու հիմնական իրավունքները:

Ռեիսին հավելել է, որ մարդու իրավունքների հավակնորդ երկրներն իրենց զեկույցները պատրաստում են անվստահելի լրատվական աղբյուրների և խնդիր ունեցող անձանց վկայությունների վրա: 

Նշելով, որ Հիսուսի Քրիստոսի ուսմունքները հիմնված են հոգևոր արժեքների և բարոյականության վրա, Ռեիսին եկեղեցիներին  կոչ  է արել աջակցել աշխարհի աղքատներին և ճնշվածներին և դատապարտել պաղեստինցիների դեմ  և աշխարհի այլ վայրերում իրականացվող ոճրագործությունները:

 

Պիտակ