Իրանի ծովուժի հրամանատար. ԱՄՆ-ը չի համարձակվում ներխուժել Իրան
ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Ամերիկացիները հայտնի են ագրեսիայով, բայց մեր զինված ուժերի ունակության և պատրաստվածության պատճառով նրանք չեն համարձակվում ներխուժել Իրան»:
Շովակալ Հոսեյն Խանզադին հավելել է, որ ամերիկացիները կարմրամորթներին վտարեցին իրենց հայրենիքից, ներքին պատերազմում սպանեցին 800 հազար մարդու և ԱՄՆ-ըաշխարհում միակ երկիրն է, որն օգտագործել է միջուկային զենք:
Ծովակալ Սայարին ասել է, որ ամերիկացիները պատերազմ հրահրեցին Իրանի դեմ, ստեղծեցին ԻԼԻՊ-ն և ամեն տեղ պատերազմ են հրահրել:
Իրանի ծովուժի հրամանատարն ասել է, որ թշնամին դիմել է տնտեսական ճնշմանը և այն ներսից ոչնչացնելու համար, կիբեր տարածքի և հիբրիդային պատերազմի միջոցով փորձում է պառակտում առաջացնել Իրանի ժողովրդի մոտ: