Իրանի ԱԳ նախարար.«Օտարերկրյա ուժերի միջամտությունները տարածաշրջանում տիրող լարվածության պատճառն են»
Նշելով, որ Թեհրանը չի ցանկանում լարվածություն առաջացնել տարածաշրջանում, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Օտարերկրյա և արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու միջամտությունը հանդիսանում են տարածաշրջանում տիրող անկայունության, անապահովության ու լարվածության պատճառը»:
Այսօր Թեհրանում Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բին Աբդ ալ- Ռահման Ալ-Սանիի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ահաբեկչական քայլ է, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի ռեժիմը պատասխանատու է այդ քայլի հետևանքների համար»:
Կատարի ԱԳ նախարարը զգայուն ու մտահոգիչ է որակել տարածաշրջանում տիրող լարված պայմանները, ասելով.«Պետք է խաղաղ ելք գտնել լարվածությունները նվազեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:
2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ-Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը: