Զարիֆ. «Թրամփն ավելի է վատթարացնում իրավիճակն Արևմտյան Ասիայում»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ նախագահը ավելի է սրում իրավիճակն Արևմտյան Ասիայում»:
Թեհրանում, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանը ԱՄՆ-ի ռազմական քայլերից չի վախենում»:
Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ և Իրանի մշակութային կենտրոնները թիրախ դարձնելու մասին հնչեցրած սպառնալիքներով, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ բնավ չի հարգում միջազգային օրենքները և պատրաստ է պատերազմական հանցագործություններ իրականացնել»:
Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Իրաքի տարածքում գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը պետական ահաբեկչության օրինակ է և Թեհրանը պատասխանելու է այս ահաբեկչական քայլին»: