Իրանի ծանր վրեժխնդրության սկիզբը. Իրաքում խոցվել է Ալ Ասադ ամերիկյան ռազմաբազան (լրացվող)
ԻՀՊԿ-ն կոշտ է արձագանքե,լ ԱՄՆ-ի կողմից այդ կառույցի Ղոդս ստորաբաժանման հրամնանատար, գեներալ Ղասեմ Սուելյմանիի սպանությանը:
Պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրաքում տեղակայված ամերիկյան Ալ Ասադ բազան ենթարկվել է հրթիռային հարձակման:
Չորեշքաբթի առավոտյան ԻՀՊԿ-ն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Իսլամի սգավոր ժողովուրդ: Իրանի հերսոներ ծնող ժողովուրդ: Հասել է խոստումն իրականացնելու ժամանակը և բարձրյալն Աստծու կամոք, այսօր լուսաբացին, ի պատասխան ամերիկյան ագրեսոր ուժերի հանցագործ և ահաբեկչական գործողության և հերոս ու անձնվեր հրամանատար Ղասեմ Սուելյմանիի ու նրա զինակիցների սպանության, Պահակազորի օդուժի խիզախ մարտիկները հաջողությանմ իրականացրել են «նահատակ Սուելյմանի» գործողությունը, «հանուն Զահրայի» սրբազան գաղտնաբառով: Իրանի օդուժը տասնյակ երկիր- երկիր տեսակի հրթիռներով հրթռիակոծել է Իրաքում տեղակայված Ալ Ասադ ամերիկյան ռազմակայանը»:
Հաղորդագրության մեջ Պահապանների կորպուսը ԱՄՆ-ին զգուշացրել է, որ ցանկացած նոր ագրեսիա, արժանանալու է ավելի կոշտ ու ցավոտ պատասխանի:
ԻՀԿՊ-ն նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ի բոլոր այն դաշնակիցներին, որոնք այդ երկրի ահաբեկչական ուժերին ռազմաբազա են տրամադրել, որ ցանկացած տարածք որը կօտագործվի Իրանի դեմ հարձակում իրականացնելու համար, կենթարվի Իրանի հարձակմանը:
Պահապանների կորպուսի հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Իրանն ԱՄՆ-ի իրականացրած հանցագործությանը մեղսակից է համարում Սիոնիստական ռեժիմին և ԱՄՆ-ին կոչ է արվել հետագա զոհերից խուսափելու համար, հնարավորինս արագ իր զորուժը դուրս բերել տարածաշրջանից ու թույլ չտալ, որ ամերիկացի զինվորների կյանքը վտանգվի: