ԻՀՊԿ իրականացրած հրթռիային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 80 ամերիկացի զինծառայող
ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով, զոհվել է ավելի քան 80 ամերիկացի զինծառայող, ևս 200-ը վիրավորվել են:
ԻՀՊԿ պահակազորի պաշտոնյաներից մեկը, Ֆարս լրատվական ծառայության հետ հարցազրույցում հայտարարել է. «Հավաստի տեղեկությունների համաձայն, ամերիկյան ուղղաթիռներն այս գործողությունցի հետո վիրավորներին հեռացրել են Իրաքի Ալ Անբար նահանգի Էյն օլ Ասադ ռազմաբազայից:
Հաղորդումների համաձայն, ամերիկյան ուժերը վիրավորներին ու սպանվածներին հնարավորինս շուտ դուրս են բերել ռազմաբազայից, որպեսզի նրանց հստակ թիվը հնարավոր չլինի պարզել:
Իրանցի պաշտտոնյայի ասելով, Իրաքում տեղակայված այս ռազմաբազան ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար և այնտեղ տեղակայված են անօդաչու սարքեր և ուղղաթիռներ:
Նա հավելել է. «Ռազմաբազայի 20 կարևոր կետերը հրթիռակոծխվել են ԻՀՊԿ օդուժի կողմից: Հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել են մի քանի ամերիկյան ուղղաթիռներ ու ԱԹՍ-եր»:
Հաղորդվում է նաև, որ պահակազորի արձակած հրթռներից ոչ մեկը չի խոցվել ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգերի կողմից և բոլոր հրթռիները հարվածել են նշանակետին:
Պաշտոնյան հավելել է. «Այս տարածքում մեր նշանառության տակ են գտնվում ԱՄՆ-ի դիրքերի104 կետեր: Եվ եթե ԱՄՆ-ը դիմի պատասխան քայլի, դրանք բոլորը կչոնչացվեն»:
Չորեքշաբթի օրը, ԻՀՊԿ օդուժը հրթռիակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաները, ի պատասխան ամերիկացիների կողմից Ղոդս սոտաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի սպանության: