Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Հունվար 08, 2020 07:20 Asia/Tehran
Իրանի քաղավիացիայի վարչության հաղորդման համաձայն, Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր 176 ուղևորները, ներառյալ՝ անձնակազմի անդամները, զոհվել են:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Չորեքշաբթի առավոտյան, տեղական ժամանակով 6:12-ին, ուկրաինական 737- 800 ինքնաթիռը, որը պատկանում էր Ուկրիանայի միջազգային ավիաուղիներին, Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան օդանավակայանից օդ է բարձրացել՝ դեպի Կիև թռիչք իրականացնելու նպատակով: 6:18 րոպեին ինքնաթիռը կործանվել է Իրանի Սաբա Շահր քաղաքի մերձակայքում:
Հայտարարության մեջ նշված է, որ ինքնաթիռի ուղևորների մեծ մասը եել են Իրանի քաղաքացիներ: Ինքնաթիռում եղել են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ:
Պիտակ