Ռոհանի.«Իրանի վերջնական պատասխանն ամերիկացիների ոտքը տարածաշրջանից կտրելն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i115429-Ռոհանի._Իրանի_վերջնական_պատասխանն_ամերիկացիների_ոտքը_տարածաշրջանից_կտրելն_է
Անդրադառնալով ամերիկացի ահաբեկիչներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կոշտ վրեժխնդրությանը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.«Ամերիկացիների ոճրագործությանն Իրանի վերջնական պատասխանը նրանց ոտքը տարածաշրջանից կտրելն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2020 13:39 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի վերջնական պատասխանն ամերիկացիների ոտքը տարածաշրջանից կտրելն է»

Անդրադառնալով ամերիկացի ահաբեկիչներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կոշտ վրեժխնդրությանը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.«Ամերիկացիների ոճրագործությանն Իրանի վերջնական պատասխանը նրանց ոտքը տարածաշրջանից կտրելն է»:

ԻԻՀ նախագահը չորեքշաբթի օրը կառավարության նիստում ասել է.«Իրաքում գեներալ Ղասեմ Սուլեյմանիին ու նրա զինակիցներին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլը հակասում է միջազգային բոլոր նորմերին ու օրենքներին և համարվում է ռազմական հանցագործություն ու միջազգային ահաբեկչություն»:

Նախագահ Ռոհանին հավելել է.«Ամերիկացիներն այդ ոճրագործության մեջ չեն հասել իրենց նպատակին»:

«Եթե ԱՄՆ-ն այսուհետ փորձի մեկ այլ հանցագործություն թույլ տալ, ավելի կոշտ պատասխան է ստանալու», ընդգծել է Ռոհանին: