Իրանի ժողովուրդը կոտրել է ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարն ԱՄՆ-ի կողմից ավելի խիստ հակաիրանականա պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունն անհիմն է որակել:
Նա հավելել է. «Իրանի ժողովուրդը և կառավարությունը կոտրել են ԱՄՆ-ի բազմակողմանի ճնշումներն ու պատժամիջոցները»:
Աբդուլնասեր Հեմմաթին հայտարարել է, որ Իրանի Կենտրոնական բանկը կանի ամենի ինչ՝ շուկայում անկայունությունը կանխելու ուղղությամբ: Նա հավելել է, որ մինչ այժմ շուկայի կառավարումն իրականցվել է ամենայն ճշգրտությամբ և այդպես էլ շարունակվելու է:
Հեմմաիթն նաև նշել է, որ Իրանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված է երկրի տնտեսական աճին, գնաճի վերահսկմանը և այդ գործընթացը շարոնակվելու է նաև այս տարի:
Չորեքշաբթի օրը ունեցած ելույթում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանելու Իրանի դեմ: