Հունվար 10, 2020 10:48 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Գեներալ-մայոր Սոլեյմանիի արյունը ուժեղացրեց ազատագրված ժողովուրդների վճռականությունը

Իրանի ռազմական ուժերի և աջակցման նախարարը հայտարարել է. «Գեներալ Ղասեմ Սուելյմանիի արյունն ավելի ամրապնդեց տարածաշրջանի Դիմադրության ու ազատախոհ ժողովուրդների պայքարելու վճռականությունը»:

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պատրինո Լոպեսի հետ հեռախոսազրույցում, Ամիր Հաթամին նշել է, որ ցանկացած տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը վնասակար է և իր հետ բերում է միայն սպանություն, հանցագործություններ ու թալան:

Հաթամին նշել է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբզաների դեմ Իրանի հրթռիային գործողությունն օրինակ էր բոլոր ազատախոհների համար, որոնք պայքարում են իմպերիալիստական ճակատի ճնշումների դեմ:

Ընդգծելով, որ Վենեսուելան Իրանի կողքին է համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարում, Վլադիմիր Պադրինո Լոպեսը հավելել է. «Նահատակ գեներալ Սուլեյմանիի անունը հավերժ կենդանի կմնա պատմության էջերում՝ ահաբեկչության դեմ նրա պայքարի շնորհիվ»:

Պիտակ